3443 դիտում
11:02 31-08-2018
Կես տարուց սոցիալական դժգոհությանը դժվար կլինի դիմագրավել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կոռուպցիայի դեմ պայքարն, անշուշտ, դրական երևույթ է, և հասարակությունն իրավամբ պահանջում է այս հարցում դրսևորել կամք և վճռականություն: Չեմ կասկածում, որ այդ սպասելիքները կարդարանան: Բայց եկեք համաձայնեք, որ նախարարություններն ու այլ պետական գերատեսչությունները չպիտի կենտրոնացնեն իրենց ողջ ներուժը միայն այդ պայքարի վրա: Դրա համար կան մասնագիտացված կառույցներ, իրավապահներ, որոնց պարտականությունն է՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ: Պարտադիր չէ, որ, օրինակ, բոլոր նախարարություններն ունենան դիմակավորված ստորաբաժանումներ, որոնք վազվզում են ենթադրյալ կոռուպցիոներների հետևից: Եթե այս կամ այն պետական կառույցի ղեկավարն իմանում է կամ կասկածում է, որ այդ կառույցում կան չարաշահումներ, մսխումներ, կաշառակերություն և այլն, նա պետք է դիմի իրավապահներին, որ նրանք զբաղվեն այդ գործով: Միայն կոռուպցիայի դեմ պայքարը տվյալ կառույցի արդյունավետության գլխավոր չափանիշը չէ:
Իսկ ո՞րն է չափանիշը: Իմ կարծիքով, այսօրվա իրավիճակում՝ մտածված, ծրագրավորված բարեփոխումները, որոնք մոտակա ամիսներին կարող են տալ շոշափելի արդյունքներ: Հարյուր օրից հետո, ինձ թվում է, միանգամայն հնարավոր է գնահատել, թե, մասնավորապես, նախարարներից ովքեր են ունակ իրականացնել նման բարեփոխումները, իսկ ովքեր նպատակ ունեն՝ պարզապես ևս մի քանի ամիս իրենց պաշտոնը «յոլա տանելու»: Կաշառք չե՞ն վերցնում՝ շատ լավ է: Բայց բացի ինչ-որ (իրականում, իհարկե, շատ վատ) բան չանելուց, պետք է նաև ինչ-որ բան անել: Սպասում են ընտրությունների՞ն: Բայց դրանից հետո ավելի բարդ է լինելու, «ոչ ժողովրդահաճո» քայլեր անելու ժամկետը սպառվում է:

Իսկ բարեփոխումների ուղղություններից մեկը, կարծում եմ, պետք է լինի հենց կոռուպցիայի կանխարգելումը, որովհետև միայն «բռնելով» այդ արատից հնարավոր չէ ազատվել: Ցավոք մենք չունենք այն, պայմանական ասած, «սորոսը», որը միլիոնավոր դոլարներ կտար՝ պետական պաշտոնյաների, իրավապահների աշխատավարձը շեշտակի բարձրացնելու և դրանով նրանց կոռուպցիայից հեռու պահելու համար, ինչպես որ դա Վրաստանում էր՝ Սաակաշվիլիի առաջին տարիներին: Ուրեմն, պետք է այլ ճանապարհներ մտածել՝ գուցե գնալ պետական ապարատի, իրավապահ մարմինների աշխատակիցների քանակը էականորեն կրճատելու ճանապարհով: Այդ ցավոտ, ոչ պոպուլյար քայլը կարելի է անել հիմա, երբ կառավարությունը վայելում է հասարակության անվերապահ աջակցությունը: Կես տարուց այս քայլով առաջացած սոցիալական դժգոհությանը դժվար կլինի դիմագրավել:
Իհարկե, բարեփոխումների մեծ մասը պետք է ուղղված լինի տնտեսության առողջացմանը: Բայց դա առանձին խոսակցություն է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
22:36 27-11-2014
Թոմաս Վերմալենը շարք կվերադառնա կես տարուց
Այս բաժնից
1948 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1513 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»