Թոմաս Վերմալենը շարք կվերադառնա կես տարուց
«Բարսելոնա»-ի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրեց իսպանական թիմի կազմը, շարք կվերադառնա կես տարուց: Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, բելգիացի պաշտպանը ազդրի վնասվածք ունի և մոտակա ժամանակում վիրահատության կենթարկվի:
Հարկ է նշել, որ Վերմալենը վնասվածքների պատճառով չի կարողացել իր նորամուտը նշել կատալոնյան թիմի կազմում: