2232 դիտում
17:00 05-03-2018
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին:
Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով կգույքագրվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք ևս անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն ու կթարմացվեն:
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին, գլխավոր դիզայներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություներին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև սկսել մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ներկման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև համատիրություններին ու մասնավոր ընկերություններին, պահպանելով գունային ներդաշնակությունը:
Նմանատիպ նյութեր
2693 դիտում
15:48 16-03-2018
Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին. Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել
Այս բաժնից
1933 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1972 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am