Դանի Ալվես. Պելե, թուլացիր, քեզանից ավելի շատ տիտղոս ունեմ
«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը Իսպանիայի Գավաթում հաղթելուց հետո արձագանքել է իր հայրենակից` լեգենդար Պելեի քննադատությանը:
«Պելե, դու արքա ես: Արքա: Բայց ես քեզանից ավելի շատ տիտղոս ունեմ: Թուլացիր, դու անհանգստանալու կարիք չունես: Եթե ցանկանում ես ինձ քննադատել, խնդրեմ, բայց ես երջանիկ եմ:
Բոլորը ասում են, թե ֆուտբոլում պատմությունը շատ կարևոր է: Եթե դա այդպես է, ապա ամեն ինչ լավ է: Բոլորին պատմի իմ մասին», ասել է Ալվեսը:
Նշենք, որ Իսպանիայի Գավաթը նվաճելուց հետո Ալվեսը գերազանցեց Պելեին և դարձավ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր բրազիլացի ֆուտբոլիստը: