ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու. Շարմազանով. Tert.am
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Շարմազանովը դա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:
«Երևանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց Շարմազանովը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/28/Sharmazanov/2775926]այստեղ[/url]