211652_close_icon
views-count2291 դիտում article-date 23:34 27-08-2018

Ստեփանավանում սունկից թունավորման դեպք է արձանագրվել

Օգոստոսի 26-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1962 թ. ծնված Հայկ Ճ.-ն, 1996 թ. ծնված Հայկազ Ճ.-ն և 1996 թ. ծնված Հասմիկ Ճ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Հայկ Ճ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իրենց տանը, իրենց հավաքած սունկը ուտելու հետևանքով ինքը և երեխաները ստացել են թունավորումը: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր