2670 դիտում
21:05 08-01-2020
Տոնական օրերին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք եւ ալկոհոլային թունավորման 14 դեպք
2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ։ Ավելին, համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:
Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա ևս գրանցվել է դեպքերի նվազում նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:
Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։
Նմանատիպ նյութեր
5039 դիտում
18:31 25-07-2018
Աղիքային վարակների աճ կա. առողջապահության նախարարությունը հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել
1720 դիտում
16:33 11-01-2021
Ամանորյա օրերին գրանցվել է ալկոհոլային թունավորման 27 դեպք. Թագուհի Ստեփանյան
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
421 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
823 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը