211652_close_icon
views-count3124 դիտում article-date 15:00 23-08-2018

Իջևանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի տնտեսվարող. 200 դիմում՝ Տավուշում 120 թափուր աշխատատեղի համար

Բիզնես Արմենիայի տեխնիկական աջակցությամբ օգոստոսի 18-ին Իջևանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի տնտեսվարող և հազարավոր այցելուներ։ Ներկայացված մոտ 120 թափուր աշխատատեղի համար ավելի քան 200 դիմում է ստացվել։ Հայտարարված աշխատատեղերը հիմնականում սպասարկման և արտադրության ոլորտներում են, գործատուները փնտրում են սոցիալական աշխատողներ, դերձակներ, այգեգործներ, պահածոյագործներ, մսի, կաթի վերամշակման տեխնոլոգներ, վայրի հավաքի սեզոնային բանվորներ, հրուշակագործներ և այլն։ Աշխատանքի տոնավաճառին կից տեղի է ունեցել գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել է մարզի ձեռնարկությունների արտադրանքը՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, գինու, օղու, լիկյորի,բուսական թեյիտեսականի, հրուշակեղեն, մեղր, ձեռագործ իրեր: Աշխատանքի տոնավաճառը և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է «Տավուշիմարզիինտեգրվածևհավասարակշռվածտնտեսականզարգացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ և Հայաստանի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացնում է «Քմյունիթիսենթրֆորդիվելոփմենթ» տարածաշրջանայինհամագործակցությանհասարակական կազմակերպությունը: Տոնավաճառ և ցուցահանդես են այցելել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղացի և արտերկրյա հյուրեր: Աշխատանքի տոնավաճառին ակտիվորեն մասնակցել և գրանցված գործազուրկներին թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի և Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնները։ [b]Հանրային կապերի թիմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր