1159 դիտում
23:02 01-12-2015
ՀՀ ներկայացուցչության մասնակցությունը Կանանց խորհրդի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին
Նոյեմբերի 27-ից 28-ը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է կարիքավոր երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ, զարդեր, հայկական գինի և կոնյակ, հրուշակեղեն, ինչպես նաև մշտական ներկայացուցչության դիվանագետների և հայ համայնքի տիկնանց կողմից պատրաստված անուշեղեններ:
ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի բարեգործական միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության ամենամյա ակտիվ և արդյունավետ մասնակցության շնորհիվ հաջողվում է ծրագրերի ֆինանսավորում ստանալ Հայաստանի կարիքավոր, հաշմանդամ, մանկատների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտում ապրող երեխաներին աջակցելու համար: Այս ծրագրերի շրջանակներում Գյումրիում կառուցվել է խաղահրապարակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, իսկ Երևանում վերանորոգվել է աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
685 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
562 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել