211652_close_icon
views-count7792 դիտում article-date 23:20 10-04-2018

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է բժիշկ-փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ: Պաշտոնը` բժիշկ-փորձագետ Աշխատաժամանակ՝ ազատ գրաֆիկ, հնարավոր է հեռավար Տևողությունը` երկարաժամկետ Աշխատանքի սկիզբը` 2018 թ. ապրիլ Վայրը` ՀՀ [b]Աշխատանքի հակիրճ նկարագրություն[/b] Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ամառային եւ ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների, ինչպես նաեւ կազմակերպություն դիմած զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ակտերի եւ այլ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն եւ խորհրդատվության տրամադրում: [b]Աշխատանքային պարտականություններ`[/b] 1. Ուսումնասիրել զորակոչիկների եւ զինծառայողների բժշկական փաստաթղթերը եւ տրամադրել զինվորական ծառայությանը զորակոչիկների կամ զինծառայողների պիտանիության վերաբերյալ բժշկական խորհրդատվություն՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարի` «Զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին N 410-Ն հրամանը 2. Անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական կարծիք հիվանդությունների, առողջական խնդիրների առաջացման, ընթացքի եւ հետեւանքների վերաբերյալ [b]Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝[/b] բարձրագույն և հետբուհական կրթություն առնչվող ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ առնչվող ոլորտում զորակոչի, զինծառայության կազմակերպման վերաբերյալ օրենսդրության տիրապետումը ցանկալի է բժշկական էթիկայի կանոնների խստիվ պահպանում վերլուծական հմտություններ հաղորդակցվելու հմտություններ հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է համակարգչային գիտելիքներ Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլ-փոստի հասցեով. [email protected] մինչեւ 2018 թ-ի ապրիլի 15-ը կամ ներկայացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արմինե Սադիկյանին (հասցե՝ ք. Վանաձոր Տիգրան Մեծի 59), ժամը 9:30-18:30-ը, հեռախոս՝ /0322/ 42268, 094 042268: [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր