2757 դիտում
21:51 08-11-2019
Տիգրան Գաբրիելյանը ներկա է գտնվել ՀԱԱՀ-ում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին, որին մասնակցել է շուրջ 60 գործատու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Ստացի՛ր կրթություն, գտի՛ր աշխատանք, կառուցի՛ր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:
Տոնավաճառի նպատակն էր ստեղծել յուրահատուկ հարթակ գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 60 գործատուներ, այդ թվում` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ֆինանսական կառույցներ, հայաստանյան առաջատար արտադրողներ, հասարակական կազմակերպություններ:
Միջոցառման ընթացքում ուսանողները և շրջանավարտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հանրապետության լավագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստանալու տեղեկատվություն պրակտիկաների, թափուր աշխատատեղերի մասին, ընդգրկվելու գործատուների կադրերի բազայում, ինչպես նաև գտնելու մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք:
Միաժամանակ գործատուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու թափուր աշխատատեղերի հավակնորդների հետ, գտնելու համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներ։
Ողջունելով աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին` Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ այս միջոցառումը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու այն պահանջները, որոնք այսօր գործատուն դնում է աշխատուժի առջև, բուհերի աշխատանքն ուղղելու ժամանակի և շուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստմանը, որոնք կհամալրեն աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերը:
Այնուհետև Տիգրան Գաբրիելյանը շրջել է տոնավաճառի տարածքով, ծանոթացել գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
5814 դիտում
12:15 15-10-2018
Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
613 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
598 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
478 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել