Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսին
Օգոստոսի 22-ին Քիշնևում կայացավ ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլի երկրորդ հանդիպումը: Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը հանդիպեց Բելառուսի ընտրանու հետ և պարտվեց 2:5 հաշվով:
Մեր հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լուսինե Հովհաննիսյանը և Արմինե Խաչատրյանը: