Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը պարտվեց Բելառուսին
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականների միջև: Խաղն ավարտվել է 5:0 հաշվով՝ հօգուտ Բելառուսի հավաքականի: Այսպիսով, Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականն ավարտեց իր ելույթներն ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: