3860 դիտում
11:10 18-08-2019
Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին
Օգոստոսի 23-ին` ժամը 19։00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։
Փառատոնը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ:
Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք» «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Թնջրե» (Արցախի Հանրապետություն), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի» խմբերը:
Փառատոնի մասնակից խմբերը կներկայանան կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաև կցուցադրվեն Վարդապետի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր։
«Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնի իրականացումը մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:
Նմանատիպ նյութեր
8441 դիտում
15:43 08-08-2018
Կանցկացվի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը
4396 դիտում
21:30 26-09-2016
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների երգն ու պարը
6374 դիտում
19:08 22-09-2017
Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին