100834 դիտում
18:34 22-08-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են ձմերուկով և ավազով բարձված ЗИЛ-երը. մեկը կողաշրջվել է, մյուսն էլ հայտնվել է նրա վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են ЗИЛ մակնիշի 16 CC 777 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 ՏV 881 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-երից մեկը, որը բարձված է եղել ավազով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, վրան բարձված ողջ ավազը թափվել է։
Կողաշրջված ЗИЛ-ի վրա է հայտնվել նաև մյուս ЗИЛ-ը, որն էլ բարձված է եղել ձմերուկով։
Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+