211652_close_icon
views-count7164 դիտում article-date 17:52 22-08-2018

Ուլի Հյոնես. Ապշելու բան է, որ Օզիլը «Արսենալի» ավագն է

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը անդրադարձել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որը հեռացել է Գերմանիայի հավաքականից: «Ամբողջ այդ թատրոնը մեզ պառակտեց: Օզիլը պարտավոր էր հայտարարություն անել Էրդողանի հետ լուսանկարի առթիվ: Սակայն նա դա թողեց առանց մեկնաբանության՝ թույլ տալով, միգուցե կյանքի ամենամեծ սխալը: «Ես վաղուց եմ հետևում Օզիլին: Նա մարկետինգի շատ լավ ապրանք է: Նրա իմիջը շատ ավելի լավն է, քան իրականում կա: Դա խայտառակություն է: Եթե Յոահիմ Լյովը հաճախ մեկներ Լոնդոն և նրա խաղը մոտիկից տեսներ, ապա նա դժվար Օզիլին հավաքական հրավիրեր մարզական առումներով: Դա ապշելու է, որ նա «Արսենալի» ավագն է», ասել է Հյոնեսը:

Նմանատիպ նյութեր