211652_close_icon
views-count8090 դիտում article-date 12:34 22-08-2018

Ոստիկանության պետի հրամանով սպայական կոչումներ են շնորհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 21-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 8 ծառայողներ առաջին սպայական ուսադիրներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից: Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են այս կոչմանը բարեխիճ ու սրտացավ ծառայության արդյունքում, ոստիկանության պետի հրամանով էլ այսուհետ ծառայությունը շարունակելու են միջին խմբերում: Պարգևատրման ժամանակ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն և նրանք պետք է պարտավորվեն էլ ավելի լավ ծառայել` շարունակելով զարգացնել մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունները պատրաստակամ ու բարեխիղճ կատարելով, ամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը: «Կարծում եմ իրականացավ ձեր երազանքը, այսօր դուք համալրեցիք ոստիկանության սպայական շարքերը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,-ասաց ոստիկանության պետը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր