Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները պահանջում են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժարականը:
Arsenal Supporters’ Trust կազմակերպությունը դիմելու է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսին՝ ֆրանսիացի մասնագետի հրաժարականի պահանջով: Սպասվում է, որ Գազիդիսը երկրպագուների հետ կհանդիպի այս կիրակի:
Ավելի վաղ նշվել էր, որ Վենգերը մտադիր չէ ամռանը հեռանալ «Արսենալից» և ցանկանում է աշխատել մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2019թ. ամառը: