Սիրիայի բնակչության 80 տոկոսը հումանիտար օգնության կարիք ունի. ԱՄՆ
Սիրիայի բնակչության շուրջ 80 տոկոսը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարք Գրինը։
«Ավելի քան 13 մլն մարդ ունի հումանիտար օգնության կարիք»,-CSIS-ի վաշինգտոնյան կենտրոնում իր ելույթի ժամանակ ասել է Գրինը։
Հիշեցնենք, որ սիրիական պատերազմը սկսվել է 2011 թվականին։ Այժմ Սիրիայում մեկնարկել է երկրի քաղաքական կարգավորման ու վերականգնման փուլը։