ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի շրջանավարտների հետ
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի միջև կնքված 2018թ. ծրագրի շրջանակում օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները Գյումրիի զինկոմիսարիատում հանդիպել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի շրջանավարտների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են շրջանավարտների ծառայության վայրեր մեկնելու հետ կապված սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական ադապտացիոն հարցեր և խնդիրներ: