Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» ջախջախում է, «Յունայթեդը»՝ կրում առաջին պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց «Հադերսֆիլդին»:
Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:
Իսկ ահա մանչեսթերյան մյուս ակումբը՝ «Յունայթեդը», արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Եվ այս հաշիվը չի կարելի անակնկալ համարել, քանի որ դաշտի տերերը ոչ մի չափանիշով չէին զիջում Ժոզե Մոուրինյոյի թիմին:
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 2 տուրից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 6 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 3 միավոր: