Պուտին-Մերկել հանդիպմանը մանրամասն քննարկվել է Սիրիայի խնդիրը
                        Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Թուրքիան շարունակում են քննարկել սիրիական խնդրի կարգավորումը: Քառյակի ձեւաչափը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/944301.html]Արմենպրես[/url]»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո  քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որոշվել է այս ձեւաչափով երկխոսությունը շարունակել փորձագիտական մակարդակում, օգնականների մակարդակում,  որպեսզի,  հնարավոր է, առաջիկայում քննարկումների մակարդակը ավելի բարձրացվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով առաջիկայում 4 ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին հարցին: Նա հավելել է, որ  առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստան-Թուրքիա-ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի 7-ին, Ստամբուլում: Հանդիպման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի նախագահը:
Մերկել-Պուտին հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ  փախստականների խնդիրին: Պուտինը եվրոպական պետությունների ղեկավարներին կոչ է արել ակտիվորեն նպաստել սիրիացի փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը:
Պեսկովը նշել է,  որ Պուտինն ու Մեկելը մանրմասն քննարկել են սիրիական խնդիրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

