211652_close_icon
views-count23187 դիտում article-date 12:13 18-02-2025

Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակիչները խնդրանքով դիմում են քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, որ դադարեցնի իրենց շենքի հարևանությամբ սկսված շինարարությունը․ քաղաքապետարանը խնդիրը մանրամասն ուսումնասիրել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 36 շենքի բնակիչները իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարության դեմ, որը սկսվել է մոտ 1 շաբաթ առաջ։

Նրանք SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին․ «Շինարարությունը ընդամենը մի քանի օր է, որ սկսկվել է ու պետք է կառուցվի եռահարկ շինություն։ Սա մեր շենքը փողոցին կապող միակ ավտոճանապարհն ու ոտքի ճանապարհն է, որտեղ այժմ շինարարություն է ընթանում։ Մենք արդեն երկու անգամ դիմել ենք Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, ով ասել է, որ շինարարությունը կանգնեցված ա, այնինչ անգամ երեկվա առատ ձյան պայմաններում մեծ թափով ընթանում էր։ Համոզված ենք, որ շինարարության թույլտվություն չունի կառուցապատողը ու անօրինական կառույց է վեր խոյանում։ Այստեղ որ շենքը կառուցվի մեր շենքի լույսը կկտրվի, տեսադաշտը կփակվի։ Մեր շենքի կոյուղագծերը այդտեղով են գնում ու վստահ ենք, որ հետագայում խնդիրներ է ստեղծվելու ու այդ ամենից բացի մի քանի առողջ ծառեր են ապօրինի հատել շինարարության համար։ Մենք վստահ ենք, որ Աբովյանի քաղաքապետ Է․ Բաբայանը հետամուտ կլինի ու այս շինարարությունը կդադարեցվի և մեր միակ ճանապարհը կմնա մեզ»։

Ֆոտոլրագրող տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետարանը ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ կառուցապատողը անօրինական ոչ մի գործողություն, հողազավթում, տարածքի ապօրինի ընդլայնում չի իրականացրել, ընդհակառակը՝ ճանապարհի համար 6 մետր թույլատրելի հատվածի փոխարեն թողել է 12 մետր, հետևաբար այլ բան, քան չմիջամտել կառուցապատողի կողմից օրինական կառուցվող շենքի աշատանքներին, քաղաքապետարանը չի կարղ, իսկ եթե բնակիչներն ունեն անհամաձայնություն, կարող են դիմել դատարան: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր