211652_close_icon
views-count15410 դիտում article-date 21:27 16-08-2018

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ` ծանոթանալու համալսարանի ղեկավարության, շենքային պայմանների և գործունեության հետ: Այցելությանը ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանը, գործադիր տնօրեն Սիմոն Սնգրյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ: Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և դեսպանը համալսարանի ներկայացուցիչների հետ միասին շրջել են բուհի տարածքով, այցելել համալսարանին կից գործող Արմեն Երիցյանի անվան դպրոց: Այցի ավարտին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում հյուրերը և համալսարանի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համալսարանի ընդհանուր գործունեությանը, համալսարանական գրադարանին օժանդակութ­յանը, ուսանողների թվի աճին և մասնավորապես` օտարերկրյա ուսանողների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր