Կոչ եմ անում ու հորդորում ծնողներին՝ երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Կրթության և գիտության նախարար
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր [url=https://www.facebook.com/arayik.harutyunyan]ֆեյսբուքյան էջում[/url] գրել է.
Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:
Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար: