ՌԴ Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին` չգնել մի քանի հեռուստացույցներ և լվացքի մեքենաներ
Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոչ է արել բնակչությանը տնտեսական անկման ֆոնին խնայողաբար մոտենալ կուտակումներին և չգնել մի քանի հեռուստացույցներ և լվացքի մեքենաներ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Բանկը նաև նշում է, որ, հապճեպ և չմտածված գնումները կապված են ընդհանուր առմամբ բնակչության ֆինանսական գրագիտության ցածր մակարդակի հետ, որը Ռուսաստանում ավելի ցածր է, քան մի շարք զարգացած երկրներում:
Երբ երկրում տնտեսական անկում է գրանցվում, բնակչությունը պետք է ռացիոնալ մոտեցում դրսևորի և մտածի ոչ թե գնումների մասին, այլ հետագայում աշխատատեղը կորցնելու հավանականության և հետևաբար` գումար կուտակելու մասին,- ասել է ՌԴ Կենտրոնական Բանկի առաջին փոխտնօրեն Սերգեյ Շվեցովը: