9249 դիտում
16:06 16-03-2020
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին չգնել փողոցում վաճառվող մթերքը. այն կարող է պարունակել վիրուսային տարրեր
Հարգելի քաղաքացիներ,
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը:
Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր:
Այդպիսի ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:
Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
961 դիտում
11:07 05-02-2024
«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ. Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումները
4293 դիտում
14:22 20-05-2019
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց
13351 դիտում
21:35 15-02-2016
ՌԴ Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին` չգնել մի քանի հեռուստացույցներ և լվացքի մեքենաներ
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1018 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք