Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունիում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին այցելել է քաղաք Մարտունի եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: