Պաշտոնական. Խավին ավարտեց միջազգային կարիերան
«Բարսելոնա»-ի 34-ամյա կիսապաշտպան Խավին հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը հայտնել է, որ այլևս հանդես չի գա Իսպանիայի հավաքականում:
Խավին Իսպանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2000 թվականին: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 132 խաղ և խփել է 13 գոլ: Իսպանիայի հավաքականի կազմում Խավին 2010 թվականին դարձել է աշխարհի, իսկ 2008 և 2012 թթ Եվրոպայի չեմպիոն: