11857 դիտում
19:22 14-08-2018
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է ծխելու դեմ պայքարի մասին օրինագիծը ներկայացնել աշնանը
Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակումն ավարտին մոտ է: Այն կշարունակի դրվել հանրային քննարկման, միաժամանակ առաջիկայում կտեղադրվի նաև e-draft կայքում` հասանելի ցանկացած քաղաքացու: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Աշնանն արդեն պատրաստվում ենք օրենքի նախագիծը ներկայացնել հաստատման: Քաղաքակիրթ երկրների շարքին դասվելու մեր այս միջոցառումները պետք է ակտիվ ընթացք ունենան, ոչ թե դառնանք «դրախտավայր»` կյանքեր խլող ինդուստրիայի համար»,- «Հայաստանն` առանց ծխախոտի» դաշինքի և հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել հետայսու առավել ակտիվորեն ներգրավվել ծխելու դեմ պայքարին` մեծապես կարևորելով նրանց դերը մարդկանց` սեփական առողջությունն առավել կարևորելու և մյուսների առողջությունը չվտանգելու քարոզչության հարցում:
Նախարարը հերթական անգամ անդրադարձել է մտահոգիչ վիճակագրությանը, ըստ որի` Հայաստանը ծխախոտի ակտիվ օգտագործման ցուցանիշով աշխարհում վատագույն դիրքերում է, «կարմիր լույսն արդեն վաղուց վառվում է»: Ընդունվելիք օրենքն այս առումով կարևորագույն քայլն է, որին զուգահեռ, Թորոսյանի խոսքով, պետք է քայլեր ձեռնարկվեն նաև բժշկական օգնության մակարդակում` ընտանեկան բժիշկների միջոցով խրախուսելով ու աջակցելով ծխելը թողնելուն: Մյուս կողմից շուկան պետք է ապահովված լինի նիկոտինի փոխարինիչներով: Ակտիվ քարոզչություն պետք է տարվի ինչպես ծխողների, այնպես էլ դպրոցահասակ երեխաների շրջանում` առհասարակ կանխարգելելու ծխելը սկսելը:
Հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրենքով սահմանվելիք տուգանքի չափերը, հասարակական վայրերում ծխելն արգելելու անհրաժեշտ քայլերը, հանրության իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
17:07 31-05-2014
ՀՀ ՊՆ-ում անցկացվել է Զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ուղիների քննարկում
1209 դիտում
10:45 03-09-2014
Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի
Այս բաժնից
670 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
643 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
526 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել