«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեծ շուքով նշվել է Աստվածամոր Վերափոխման տոնը
Օգոստոսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով և հադիսավորությամբ նշեց հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տոնին բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգը:
Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողությունը նշվեց նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում:
Մինչ խաղողօրհնեքի արարողակարգը, դատապարտյալները ելույթ ունեցան օրվա խորհրդին նվիրված ասմունքով և երգերով:
Այնուհետ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ և Գևորգ սարկավագ Խաչատրյանի մասնակցությամբ խաղող օրհնվեց և բաժանվեց ներկաներին: Արարողությունն ավարտվեց մոմավառությամբ:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]