211652_close_icon
views-count154122 դիտում article-date 09:39 14-08-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը Իսակովի պողոտայում BMW-ով բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա ուղևորուհին տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Սերոբ Բոյմշակյանը իր վարած BMW մակնիշի 35 TN 552 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 23-ամյա Նաիրա Զորոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս է շպրտվել: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Վարորդը դեպքի վայրում հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ Mersedes վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Ս. Բոյմշակյանը աշխատում է <Ապարան> ՍՊԸ-ում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր