211652_close_icon
views-count9138 դիտում article-date 21:50 12-08-2018

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրում կարկուտի հետևանքները. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան անդրադարձել է Արմավիրի մարզում օգոստոսի 11-ին խոշոր կարկուտի առաջացրած հետևանքներին: Նախարարը լուսանկարներ է հրապարակել, որտեղ կարկտահարված դաշտերն են, ինչպես նաև հակակարկտային ցանցով պաշտպանված դաշտը: Արմավիրի մարզում բնության հերթական աղետից հետո նկարված այս նկարները(առաջին 2-ը կարկտահրված դաշտից,մյուսները հակակարկտային ցանցով պաշտպանված դաշտից) ևս մի անգամ փաստում են, որ առկա ողջ պոտենցիալը պետք է ներդնել ժամանակակից գյուղատնտեսություն ստեղծելու համար, ոչ մի լումա չի կարելի վատնել ավանդական` իրեն սպառած համակարգը կարկատելու, հոգեվարքը երկարաձգելու վրա: Եվ սա վերաբերվում է բոլոր ոլորտներին: Հ.գ. Նկարներն արված են կողք-կողքի գտնվող 2 դաշտերում: Առաջին նկարում հին Հայաստանի ուրվականն է, երկրորդում` նոր, արդիական ու հզոր Հայաստանի», գրել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր