6737 դիտում
13:23 10-06-2018
Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը, շնորհավորելով Կարեն Համբարձումյանին մարզպետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր աշխատանք, ասել է, որ հայաստանյան քաղաքական իրավիճակով պայմանավորված` պետությունը կանգնել է կարևորագույն մի ճամփաբաժանի առջև, որում յուրաքանչյուրը պետք է ունենա իր պատասխանատու դերակատարումը: «Այսօր հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ենք ստացել ստեղծել իրավամբ ժողովրդավար երկիր և այդ քաղաքակրթական նոր հանգրվանին հասնելու ճանապարհն անցնում է մեր համայնքներով»,- նշել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը տեղական ինքնակառավարման մարմիններին հիշեցրել է, որ հենց նրանք են հանդիսանում հասարակության արտացոլումը, ժողովրդի պատգամները, խնդիրներն ու պահանջները կրողն ու ներկայացնողը, և այս գործընթացում խիստ կարևոր է ամենօրյա աշխատանքային ռեժիմում դրսևորել թափանցիկություն և հաշվետվողականություն։
Նախարարը խոսել է նաև համայնքային հողի և գույքի օտարման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանը միտված ՏԿԶ նախարարության կողմից մշակվող առցանց էլեկտրոնային հարթակի մասին, որը հնարավորություն կտա չեզոքացնել գույքի օտարման գործընթացում կամայականություններն ու ապօրինությունները՝ տեղեկատվական բազան դարձնելով բաց և հասանելի։
Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է վարչապետի հանձարարականի մասին, համաձայն որի մարզպետարանները պետք է ունենան մարզերի զարգացմանն ուղղված պատրաստի բիզնես- փաթեթներ, որոնք առաջարկվելու են ոչ միայն տեղի գործարարներին, այլև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ցանկանում են ներդրումներ կատարել հայրենիքում։
Նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բարձր և պատասխանատու քաղաքական պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ գործելու է բացառապես ի շահ և ի նպաստ Սյունյաց աշխարհի և Սյունիքի ժողովրդի։
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
20:59 31-10-2019
Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին
705 դիտում
21:42 01-10-2019
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նորանշանակ տնօրենին
Այս բաժնից
547 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1399 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի