211652_close_icon
views-count18658 դիտում article-date 21:50 14-07-2016

Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի հետևանքները «Կարմիր հողեր» կոչվող տեղամասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արագածոտնի մարզում հուլիսի 10-ի երեկոյան ժամը 20.30 – 21.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտահարության հետևանքները խոշոր չափերի մեծ վնաս են հասցրել գյուղացուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առանձնապես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները: «Կարմիր հողեր» կոչվող տարածքում կարկուտից գրեթե ամբողջությամբ վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու և խաղողի այգիները : Քամու հետևանքով կոտրվել են հաստաբուն ծառեր: Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը: Լուսանկարները՝ Սևակ Զազյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր