46297 դիտում
12:17 12-08-2018
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում․ էպիկենտրոնում «ՆԻԿՈ և ԶԱՌԱ» գեղեցկության սրահի տնօրենն ու մենեջերն են
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություներով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 10-ին էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն - ծեծկռտուքի փաստով։
Ժամը 11։30-ի սահմաններում Նոր Արեշ թաղամասի բնակիչ 61-ամյա Ալիսա Սարգսյանը ահազանգել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ազատամարտիկների (նախկին Դիմիտրով) փողոցում գեղեցկության սրահի տնօրենը հարձակվել է իր վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, և պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում «ՆԻԿՈ և ԶԱՌԱ» գեղեցկության սրահում, որը գտնվում է Ազատամարտիկների փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչ 27-ամյա Նարեկ Սարգսյանի և ահազանգող Ա․ Սարգսյանի միջև։
Վիճաբանության ժամանակ Ն․ Սարգսյանի եղբայրը, նույն փողոցի բնակիչ 25-ամյա Ավետիս Սարգսյանը և նրանց հայրը՝ Նիկոլայ Սարգսյանը հարվածներ են հասցրել Ա․ Սարգսյանի որդու՝ նույն փողոցի բնակիչ 39-ամյա Հարություն Ադամյանի մարմնի տարբեր մասերին։ Իսկ Հ․ Ադամյանն էլ հարվածել է Ն․ Սարգսյանի դեմքին, պատճառելով մարմնական վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն․ Սարգսյանը նշված գեղեցկության սրահի մենեջերն է, ով հրաժարվել է ոստիկաններին կատարվածի մասին հաղորդում տալուց։
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ- հետախուզական միջոցառումներ Ա․ և Ն․ Սարգսյաններին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
48963 դիտում
03:17 25-10-2015
Մահացել է սիրված հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանի (Համով Զառա) հայրը