211652_close_icon
views-count53955 դիտում article-date 15:17 06-07-2016

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում BMW X5-ի ողբերգական ավտովթարից. մահացածը տնօրենն էր, վիրավորը մենեջերն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Ռազմիկ Արսենյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 3-ին Կոտայքի մարզում BMW X5 մակնիշի 74 ՏՏ 444 համարանիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված ուղևորուհու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը, իսկ վիրավորը՝ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 30-ամյա Մարիամ Մկրտումյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանն աշխատում էր Աբովյան քաղաքում գործող «Անի Մարկետ» խանութի տնօրեն, իսկ վիրավոր Մ. Մկրտումյանը՝ նույն «Անի Մարկետ» խանութում՝ որպես մենեջեր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/03/89553/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած BMW X5 մակնիշի 74 SS 444 համարանիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյուներին, տապալել այն, այնուհետև մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել ճանապարհի տնամերձ հողամասերից մեկի դրապասին։ Վթարի հետևանքով վարորդ Հ․ Հակոբյանը դուրս էր շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել, իսկ նրա ուղևորուհին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մարիամ Մկրտումյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Կարապետյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ քննիչ Ռազմիկ Արսենյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր