«Լիվերպուլը» ԱՊԼ-ի պատմության 4-րդ թիմն է, որը չի պարտվում առաջին շրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության առաջին շրջանն ավարտեց առանց պարտության՝ 19-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով «Բորնմութին»:
Յուրգեն Կլոպի թիմը ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին թիմը դարձավ, որին հաջողվեց 19 տուրից հետո պարտություն չկրել:
Նախկինում դա հաջողվել էր «Արսենալին»՝ 2003/04, «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2010/11 և «Մանչեսթեր Սիթիին»՝ նախորդ մրցաշրջանում:
Նշենք, որ բոլոր երեք թիմեր էլ մրցաշրջանի արդյունքներով ի վերջո Անգլիայի չեմպիոն են դարձել: