211652_close_icon
views-count51215 դիտում article-date 20:57 09-08-2018

Մինչև Կապի և տրանսպորտի նախարարը չխառնվեց, սայլը տեղից չշարժվեց. գյուղացիները շնորհակալություն են հայտնում նախարարին, «Հայավտոճան»-ին ու Կոտայքի ճանշինին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, վաղ առավոտվանից Տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ շարունակվեցին Կոտայքի մարզի Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում օգոստոսի 4-ին փլուզման հետևանքով վանական համալիր տանող ճանապարհահատվածից հսկայական ժայռաբեկորների ու հողաշերտի հեռացման աշխատանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ մի քանի բրիգադներով Կոտայքի ճանշինը հսկայածավալ աշխատանքներ կատարեց, մինչ այդ մի քանի վտանգավոր ժայռաբեկորներ ծանր տեխնիկայով կոտրեցին, որից հետո հատուկ տեխնիկայով հեռացրեցին կոտրված ժայռաբեկորները: Աշխատանքները մեծ թափով շարունակվեցին նաև այսօր՝ օգոստոսի 9-ին: Գյուղացիներն իրենց շնորհակալական խոսքն էին հղում նախարար Ա. Հակոբյանին, «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանին, ովքեր երկու օրում կատարեցին հսկայածավալ ու դժվարին աշխատանքներ, ինչի շնորհիվ ավտոմեքենաներն արդեն ազատ կարողանում են մոտենալ վանական համալիրին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախարարի հանձնարարականով աշխատանքները կատարվելու են նաև վաղը, և հնարավոր է լրացուցիչ պայթեցում տեղի ունենա, քանի որ դեռ կան ժայռաբեկորներ, որոնք իրենցից վտանգ են ներկայացնում: Նախարարը ցուցում է տվել պատասխանատու մարմիններին, որպեսզի կատարեն պայթեցում, իսկ հետո արդեն Կոտայքի ճանշինը օպերատիվորեն կհեռացնի թափված ժայռաբեկորները, որից հետո էլ կկատարվեն կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ ու ճանապարհը կդառնա առաջվանից ավելի անվտանգ ու ապահով: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր