211652_close_icon
views-count20831 դիտում article-date 16:20 13-02-2016

Մինչև նախարարն ու գլխավոր տնօրենը չխառնվեցին, «սայլը տեղից չշարժվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 12-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը լուսանկարների շարք էր հրապարակել, թե ինչպիսի վտանգավոր վիճակ էր տիրում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արարատի Զոդի հայտնի կամրջի վրա: Մարդաբոյ փոսն ու անցքը վարորդների համար դարձել էր իսկական պատուհաս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ վտանգավոր փոսը լցվեց ու այս պահին նշված հատվածում երթևեկությունը դարձել է ոչ վտանգավոր: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/12/76867/]հայտնել [/url]էր, որ վերջին ժամանակներս հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի են ունենում նաև ճանապարհներին գոյացած մարդաբոյ փոսերի պատճառով: Արդեն տևական ժամանակ էր, Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արարատի Զոդի հայտնի կամրջի վրա մարդաբոյ փոսն ու անցքը վարորդների համար դարձել էին իսկական պատուհաս: Միակ սփոփանքը նա էր, որ վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր