Մոուրինյոն վրդովված է Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի գործողություններից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վրդովված է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի գործողություններից:
Պորտուգալացի մասնագետ, ինչպես նաև «ՄՅՈւ»-ի ղեկավարները անհանգստացած են, որ Ռայոլան ԱԱ-2018-ից հետո բանակցություններ է վարում Եվրոպայի մի շարք ակումբների հետ՝ 25-ամյա ֆուտբոլիստի հավանական տրանսֆերի շուրջ:
Մոուրինյոն և իր շրջապատը պնդում են, որ Պոգբայի գործակալը գործում է ոչ ֆուտբոլիստի շահերից ելնելով՝ փորձելով իրականացնել նրա տրանսֆերը:
Բացի այդ, Մոուրինյոն մտահոգություններ ունի, որ «ՄՅՈւ»-ն այլևս նորեկներ ձեռք չի բերի տրանսֆերային այս պատուհանի ընթացքում, որը ԱՊԼ-ում ավարտվում է այսօր: