Մինո Ռայոլան չի բացառել Պոգբայի վերադարձը «Յուվենտուս»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ խաղացողը շահագրգռված է տեղափոխվել «Յուվենտուս»:
Ֆրանսիացին թուրինյան ակումբում արդեն հանդես է եկել 2012-2016 թվականներին:
«Իտալիան Պոլի համար ինչպես հարազատ տուն լինի: Նա դեմ չէ վերադառնալ «Յուվե», բայց տեսնենք, թե ինչ կլինի Եվրոյից հետո:
Պոլը ցանկանում է խաղալ ամենաբարձր մակարդակով, սակայն նա չի կարող «Մանչեսթեր Յունայթեդը» թողնել այսպիսի բարդ վիճակում», ասել է Ռայոլան:
Պոգբայի պայմանագիրը մանկունյանցիների հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսը: 25-րդ տուրից հետո «ՄՅՈւ»-ն ԱՊԼ-ում զբաղեցնում է 8-րդ տեղը: