3739 դիտում
21:42 08-08-2018
Սուրեն Պապիկյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության hասարակայնության հետ կապերի բաժինը։
Ողջունելով դեսպանին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիբանանի միջև առկա համագործակցությունն ու դրանում լիբանանահայ համայնքի դերակատարումը և համոզմունք հայտնել, որ հայ-լիբանանյան պատմական բարեկամությունն ունի նոր հարթություններ թևակոխելու մեծ ներուժ։
Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդների միջև հաստատված պատմական և ջերմ հարաբերություններն իրենց մեջ ամբարում են համագործակցության բազմաթիվ հեռանկարներ։ Դեսպանը բարձր է գնահատել օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանում ուրվագծվող փոփոխությունները դրական ազդակ են հանդիսանում լիբանանցի ներդրողների համար։
Սուրեն Պապիկյանն իր հերթին խիստ կարևոր է համարել փոխշահավետ ներդրումային նոր միջավայրի ձևավորմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է օտարերկյա ներդրողների պաշտպանվածությունը օրենքով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության, երկու երկրների վարչատարածքային միավորումների միջև կապերի խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա ներուժի բացահայտմանն ու խոչընդոտների հաղթահարմանն ուղղված հարցեր։
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
20:10 23-01-2018
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին
2176 դիտում
20:27 01-08-2018
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին
Այս բաժնից
454 դիտում
20:59 17-05-2024
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի գործընկերոջ հետ
508 դիտում
20:47 17-05-2024
Կբարեփոխվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը
391 դիտում
20:23 17-05-2024
Մի շարք պատմամշակութային օբյեկտեր ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ