211652_close_icon
views-count5644 դիտում article-date 13:20 08-08-2018

Լոռու մարզում քաղաքացին կորել է անտառում. ԼՐԱՑՎԱԾ

Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում Օձուն հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել: Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր