Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում աշխատում են 26 փրկարար ծառայողներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան, կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի և 3 գյուղի բնակիչ:
Ժամը 22:20-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
[color=#CC0000]****
10:10
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներն ու քաղաքացիները Վ. Ա.-ին հայտնաբերել են անտառում, ով հայտնել է, որ ոտքն է վնասվել, ինչի համար էլ չի կարողացել տեղաշարժվել ու գիշերը անցկացրել է անտառում:
Այս պահին փրկարարները պատգարակով մոտենում են դեպքի վայր, որպեսզի քաղաքացուն տեղափոխեն հիվանդանոց:
[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի