2476 դիտում
10:25 08-08-2018
Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին։ Ու հիմա, ըստ աղբյուրների, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել ևս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարևոր և պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է։
Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու։ Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում է և արվելու է նրա և պատվիրակությունների ղեկավարների հետ շփումը նվազագույնի հասցնելու համար։ Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ-ականները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1783 դիտում
10:31 16-02-2019
Արցախի հարցը՝ համաշխարհային անվտանգության պատկերացումների շրջանակում․ «Ժամանակ»
Այս բաժնից
1039 դիտում
13:33 06-05-2024
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
577 դիտում
11:31 05-05-2024
Դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է․ Տիգրան Աբրահամյան
901 դիտում
08:58 04-05-2024
«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»