1783 դիտում
10:31 16-02-2019
Արցախի հարցը՝ համաշխարհային անվտանգության պատկերացումների շրջանակում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մյունխենում երեկ մեկնարկել է անվտանգության ամենամյա համաժողովը, որը միջազգային անվտանգության օրակարգի տարեկան քննարկման ամենահեղինակավոր հարթակներից է, որտեղ ամեն տարի հավաքվում են տասնյակ պետությունների նախագահներ, վարչապետներ, դիվանագետներ և քննարկում համաշխարհային անվտանգության հարցերը:
Մյունխենի ներկայիս համաժողովում, իհարկե, չեն մասնակցում համաշխարհային քաղաքականության «աստղերից» շատերը՝ Թրամփ, Պուտին, Մակրոն, Նեթանյահու, չկա Իրանի նախագահը, սակայն դա չի խանգարել կազմակերպիչներին հայտարարել, որ համաժողովը ամենամեծն ու կարևորագույնն է լինելու իր հիսնամյա պատմության ընթացքում:
Հայաստանը Մյունխենի համաժողովում ներկայացնելու է նախագահ Արմեն Սարգսյանը: Թե ինչու չի մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ: Ի դեպ, Մյունխեն չի մեկնել նաև Ադրբեջանի նախագահը: Փոխարենը այնտեղ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական՝ թվով հինգերորդ հանդիպումը: Սակայն մենք, իհարկե, Մյունխենի համաժողովը պետք է դիտարկենք անվտանգության շատ ավելի լայն դիապազոնով և այս իմաստով արցախյան հարցը տեղավորենք համաշխարհային անվտանգության մեր ավելի լայն պատկերացումների շրջանակ՝ այդ համատեքստում մատուցելով աշխարհին մեր լայն պատկերացումների հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
754 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
760 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»