211652_close_icon
views-count20191 դիտում article-date 22:58 07-08-2018

Սևանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքներն օգոստոսի 7-ին ավարտվել են անարդյունք

Օգոստոսի 7-ին, ժամը 18:00-ին Սևանա լճում անհետացած քաղաքացու որոնողական աշխատանքները ավարտվել են անարդյունք: ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, ժամը 08:14-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/03/1102362/]հայտնել էինք[/url], որ օգոստոսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: Դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ: Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել է հայտնաբերել կորածներին, և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել են Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել է, Նվերը փորձել է հասնել նավակին, որպեսզի ետ բերի նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին է եղել, որ նավակը ափից հեռացել է մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ է եղել:

Նմանատիպ նյութեր