211652_close_icon
views-count15068 դիտում article-date 15:58 07-08-2018

Ես հասարակ մարդ եմ. երգիչ Արմո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկաբնակ հայ երգիչ Արմո Մաթևոսյանը վերջերս իր առաջին տեսահոլովակն է ներկայացրել հանդիսատեսին: Թե ով է նորահայտ երգիչը, ծանոթանանք ստորև՝ հարցազրույցի տեսքով: - [b]Ողջույն Արմո, մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:[/b] -Ողջույն, նախ շնորակալ եմ հարցազրույցի համար: [b]-Որտե՞ղ եք բնակվում:[/b] -Այս պահին բնկավում եմ ԱՄՆ-ում: -[b]Ձեր ամբողջական անունն ի՞նչ է:[/b] -Ես Արմեն Մաթևոսյանն եմ: [b] -Ի՞նչ նախասիրություններ եք ունեցել մանուկ հասակում: [/b] Ես հասարակ մարդ եմ՝ իմ առավելություններով ու թերություներով հանդերձ:Մանուկ հասակում սիրում էի երգել, պարել, նկարել: [b] -Ինչպե՞ս որոշեցիք երգիչ դառնալ: Քանի՞ տարեկանից եք սկսել երգել:[/b] -Երգում եմ մանկուց: Երգիչ լինելն իմ երազանք էր, իսկ այսօր փորձում եմ հասնել իմ առաջ դրված նպատակին: -[b] Ընտանիքում երաժիշտներ կա՞ն, թե՞ միակն երաժիշտն եք ընտանիքում:[/b] -Երգելու շնորհս գալիս է պապիցս, նա էլ իր հերթին ժառանգել է իր մորից, ով հայտնի է որպես գուսան Զեպետ: Պապս նաև տարբեր գործիքներ է նվագել:[b] -Ինչպիսի՞ երգեր եք նախընտրում լսել առօրյայում:[/b] -Բոլոր ոճերում էլ լսում եմ երգեր, սակայն մեր հայկականն ավելի հոգեհարազատ է: -[b]Կուռքեր ունե՞ք,կան երգիչներ, ում հետևում եք ու փորձում նմանվել:[/b] -Ոչ [b]- Երգարվեստում այն աստիճանը, որին ցանկանում եք հասնել: [/b] -Ցանկանում եմ վայելել հանդիստեսի սերն ու հարանքը: [b]-Ազատ ժամանակ ինչո՞վ եք սիրում զբաղվել: [/b] -Ազատ ժամանակս անց եմ կացնում ընտանիքիս հետ: [b] -Ի՞նչ անելիքներ ունեք ապագայում: [/b] -Չեմ ուզում բարձրաձայնել անելիքներիս մասին, միայն կարող եմ ասել,որ հետաքրքիր նորություններ են սպասվում: [b]-Որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում ապագայում:[/b] -Ամենուր: -[b]Առօրյայում և բեմում շա՞տ եք տարբերվում:[/b] -Ոչ, բեմում, թե առօրյայում ես նույն Արմո Մաթևոսյանն եմ: [b]-Ի՞նչ դեր ունի հավատքը Ձեր կյանքում:[/b] -Ես Քրիստոնյա եմ, և հավատքն իմ կյանքում շատ մեծ դեր ունի: [b] -Քաղաքականությամբ հետաքրքրվա՞ծ եք:[/b] -Չէի ասի, որ գլոբալ հետաքրքրված եմ, բաց երկրիս անցուդարձին հետևում եմ: [b]-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում: [/b] -Կյանքն իր պայծառ ու գորշ գույներով: [b] -Եթե երաժիշտ չլինեիք, ո՞ր ուղղությունը կընտրեիք:[/b] -Էլի կընտրեի երգչի ճանապարհը: [b]-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է հայկական երաժշտության ապագան: [/b] Ավելի ուրիշ, քան անցյալում էր, և ավելի լավը՝ քան ներկայում: [b] -Ովքե՞ր են զբաղվում Ձեր երաժշտական գործերով, ի՞նչ թիմի հետ եք աշխատում:[/b] -Իմ երաժշտական գործունեոթյամբ զաղվում է Keyan Musics-ը, որի ղեկավարը Իրին Քեյանն է,ով էլ զբաղվում է իմ պրոդյուսերությամբ: -[b] Թիմի հետ հե՞շտ եք աշխատում, թե անհամաձայնություններ շատ եք ունենում, ինչպե՞ս եք դրանք հարթում:[/b] -Այս կյանքում ոչինչ իդեալական չէ: Անհամաձայնություններ , իհարկե, լինում են, բայց պրոֆեսիոնալ մարդկանցով շրջապատված լինելով՝ փորձում ենք հարթել ամեն բան և հնարվորինս, աշխատանքը մոտեցնել իդեալականին: [b]-«Եվրատեսիլ»-ի բեմում Ձեզ պատկերացնո՞ւմ եք:[/b] -Անկեղծ ասած՝ ոչ: -[b] Ի՞նչ է պետք երգչին հաջողության հասնելու համար:[/b] -Աշխատասիրություն: -[b]Ձեր մանկությունից մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք:[/b] -Փոքր հասակում, չգիտես ինչու, որոշել եմ ներկել ծննդյանս վկայականը: Ասում են՝ լավ է ստացվել: [b]-Ինչպե՞ս կգնահատեք հայկական շոուբիզնեսի ներկա վիճակը. ինչու՞ են շատերը դժգոհում դրանից, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված: [/b] -Ես չէ,որ պիտի գնահատեմ այդ իրավիճակը, դրա համար կան համապատասխան մասնագետներ: Իմ կարծիքով վատ վիճակում չէ: [b] - Ի՞նչ պլաններ ունեք հետագայում, նոր երգերի վրա աշխատո՞ւմ եք:[/b] -Այս պահին աշխատում ենք նոր երգերի ու նախգծերի վրա: Շնորհակալություն հարցազրույցի համար, մաղթում ենք մեծ բեմեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր