6806 դիտում
13:06 07-08-2018
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի աղցանի միջից հայտնաբերվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ
Երեկ՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ. Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1607 դիտում
15:42 04-04-2019
Դատապարտյալին բերված հանձնուքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են կոշտ զանգվածով փաթեթ
Այս բաժնից
1111 դիտում
12:18 24-11-2024
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
793 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2476 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ